Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ մոբիլիզացիայի և ձերբակալության վտանգի պատճառով


Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը, արխիվ
Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը, արխիվ

Միացյալ Նահանգների քաղաքացիները պետք է ձեռնպահ մնան Ռուսաստան մեկնելուց՝ Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման «անկանխատեսելի հետևանքների» պատճառով, իսկ երկրում գտնվողները պետք է շտապ հեռանան։ Այս մասին ասվում է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան կայքում հրապարակված նախազգուշացման մեջ։

Դիվանագիտական առաքելության կայքում տեղադրված հաղորդագրությունում նշվում է, որ ՌԴ իշխանությունները կարող են հրաժարվել Ռուսաստանում գտնվող ամերիկացիների երկքաղաքացիության ճանաչումից, զրկել նրանց հյուպատոսական օգնությունից, ենթարկել զորահավաքի և զորակոչել զինվորական ծառայության, ինչպես նաև թույլ չտալ նրանց հեռանալ երկրից։

«Եթե ցանկանում եք լքել Ռուսաստանը, պետք է հնարավորինս շուտ ինքնուրույն միջոցներ ձեռնարկեք: ԱՄՆ դեսպանատունը խիստ սահմանափակումներ ունի ԱՄՆ քաղաքացիների՝ երկիրը լքելու հարցում, և փոխադրման հնարավորությունները կարող են հանկարծակի է՛լ ավելի սահմանափակվել», - ասվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, դեսպանատունը Ռուսաստանում ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տվել «առավելագույն զգուշավորություն ցուցաբերել անօրինական ձերբակալությունների վտանգի պատճառով», «խուսափել քաղաքական կամ սոցիալական բողոքներից» և չնկարահանել հետախուզության աշխատակիցներին նման գործողությունների ժամանակ։

Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց հետո Մոսկվայում ամերիկյան դեսպանատունը բազմիցս դիմել է Միացյալ Նահանգների քաղաքացիներին՝ խնդրելով լքել Ռուսաստանը։ Վերջին անգամ նման կոչ հրապարակվել էր սեպտեմբերի վերջին՝ երկրում մասնակի զորահավաք հայտարարվելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG