Մատչելիության հղումներ

Ֆինլանդիան դեռ վերջնական որոշում չունի Ուկրաինա Leopard-ներ ուղարկելու վերաբերյալ


Կանադան Leopard տանկ է ուղարկում Ուկրաինա, փետրվար, 2023թ.
Կանադան Leopard տանկ է ուղարկում Ուկրաինա, փետրվար, 2023թ.

Ֆինլանդիան դեռ վերջնական որոշում չի կայացրել Ուկրաինա գերմանական Leopard տանկեր ուղարկելու վերաբերյալ, հայտարարել է վարչապետ Սաննա Մարինը։

Նրա խոսքով՝ քանի որ Ֆինլանդիան սահմանակից է Ռուսաստանին, իրենց դիրքորոշումը «մի փոքր տարբերվում է» այլ երկրների դիրքորոշումներից։

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ այս ամսվա սկզբին երկրի էկոնոմիկայի նախարարությունը լիցենզիա է տրամադրել գերմանական զենք արտադրողներին՝ Leopard տանկերը Ուկրաինա արտահանելու համար: Ակնկալվում է, որ Կիևին կմատակարարվի մինչև 178 տանկ։

XS
SM
MD
LG