Մատչելիության հղումներ

Բարեփոխումների շրջանակում ԶՈՒ-ում ներդրվող ծրագրերի նպատակն է բարձրացնել զորքերի մարտունակությունը. նախարար


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է այցելել զորամասեր։ Նա նախօրեին ԶՈւ խաղաղապահ բրիգադում էր, զրուցել է զորամասի սպայակազմի հետ, հայտնում են ռազմական գերատեսչությունից։

Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ բարեփոխումների շրջանակում Զինված ուժերում ներդրվող ծրագրերի նպատակն է բարձրացնել զորքերի մարտունակությունը, մարտական պատրաստությունը, ինչպես նաև բարելավել սպայակազմի սոցիալական պայմանները:

ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում, որտեղ ամենօրյա մարտական, ֆիզիկական պատրաստություն են անցնում «Պաշտպան հայրենյաց» ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած ժամկետային զինծառայողները,
Պապիկյանը հետաքրքրվել է անձնակազմի մարզումների ընթացքով, զինծառայողներին հորդորել ջանք չխնայել պատրաստության այս կարևոր շրջանը լիարժեք անցնելու համար՝ առաջիկայում ատեստավորող հանձնաժողովներին պատշաճ ներկայանալու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG