Հայաստանն այսօր մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա, հայտնում է Արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը:
«Մարդասիրական օգնություններով բեռնատարները հատել են սահմանին գտնվող Մարգարայի կամուրջը և ուղևորվել են երկրաշարժից տուժած շրջան», - իր թվիթերյան էջում գրել է ԱԳՆ խոսնակը։
Փետրվարի 6-ին տեղի ունեցած ստորգետնյա ցնցումների զոհերի թիվը Թուրքիայում մոտեցել է 19 հազարին, ևս 75 հազար 523 մարդ վնասվածքներ է ստացել: