Մատչելիության հղումներ

Լիտվան Ուկրաինա է ուղարկում տասնյակ միավոր զենիթային հրետանի


Լիտվան Ուկրաինա է ուղարկում հակաօդային պաշտպանության L70 տասնյակ միավոր զենիթային հրետանի։ Փետրվարի 10-ին հրանոթները տեղադրվել են բեռնատարների վրա և պատրաստ են ուղարկելու համար։

Լիտվայի պաշտպանության նախարարության խոսնակ Յուրգիս Նորվայսան ասել է, որ զենքը նախատեսված է ուկրաինական բանակին օգնելու օդից սպառնալիքները ոչնչացնելու համար։ Նա նաև ասել է, որ Լիտվան ուկրաինացի զինվորականներին սովորեցրել է ինչպես օգտագործել այդ զենքը։

Շվեդական Bofors ընկերության արտադրած Լ70 զենիթային հրետանային համակարգերը կարող են ավտոմատ կերպով նշանառության տակ վերցնել ու խոցել օդանավեր, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր 5 կիլոմետր հեռավորության վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG