Թուրքիայի հարավում և Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած հզոր երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 20 հազար 296-ի, կան տասնյակ հազարավոր վիրավորներ, հաղորդում է Anadolu-ն:
Թուրքական լրատվական գործակալության նոր տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժի զոհ է դարձել 17 հազար 134, Սիրիայում՝ 3 հազար 162 մարդ։
Երկու երկրների իշխանությունների փոխանցմամբ՝ վիրավորների ընդհանուր թիվն անցել է 78 հազարը: