Կյանքի 93-րդ տարում մահացել է ԽՍՀՄ կազմում Ռուսաստանի կառավարության վերջին ղեկավար Իվան Սիլաևը։
Ռուսաստանցի գործիչը նաև զբաղեցրել է ԽՍՀՄ արդյունաբերության նախարարի, ավիացիոն արդյունաբերության նախարարի, Խորհրդային Միության կառավարության ղեկավարի տեղակալի և այլ բարձր պաշտոններ։
1986 թվականին Սիլաևը գլխավորել է Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքների վերացման կառավարական հանձնաժողովը։