Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից


Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Այսպիսով քննչական մարմինը հնարավարություն կունենա Օհանյանին մեղադրյալ ներգրավել քրեական գործերով։

Խորհրդարանում քվեարկությանը մասնակցում էին միայն իշխանական պատգամավորները, բոլորը կողմ քվեարկեցին։

Գլխավոր դատախազը երկրորդ օրն է՝ խորհրդարանում միջնորդում է, որ ընդդիմադիր պատգամավորներ Սեյրան Օհանյանն ու Արմեն Չարչյանը զրկվեն անձեռնմխելիությունից, որպեսզի քրեական գործերով մեղադրյալներ դառնան։

Պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու երեք միջնորդություն է ներկայացվել։

Սեյրան Օհանյանը շինծու է որակում այս գործերը և համարում է՝ իշխանությունը այսօրվա պաշտպանական խնդիրներից հանրությանը շեղելու նպատակով է աղմկում նախկինների մասին։

Մանրամասները՝ այստեղ

XS
SM
MD
LG