Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ միակ գազատար խողովակը, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Այս պահի դրությամբ Արցախում գազամատակարարումն ամբողջությամբ դադարեցված է։
Հունվարի 12-ից ի վեր Ադրբեջանը պարբերաբար փակում, ապա մասամբ բացում է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։ Ջեռուցման բացակայության պատճառով դպրոցները, ուսումնարանները, քոլեջները, մանկապարտեզները չեն գործում։ Արցախում նաև հոսանքի խնդիր կա։ Պաշտոնական տվյալներով՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված շուրջ 5 հազար արցախցի կորցրել է աշխատանքն ու եկամտի աղբյուրը։