Թուրքիայում և Սիրիայում անցած երկու օրերին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվն անցավ 8 հազար 700-ը:
Թուրքիայում աղետի զոհերի թիվը հասել է 6 հազար 234-ի, այսօր հայտնել է երկրի Արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման վարչությունը (AFAD): AFAD-ի տվյալներով՝ ավելի քան 37 հազար մարդ տուժել է։
Al-Arabiya հեռուստաալիքի տվյալներով՝ հարևան Սիրիայում զոհվածների թիվը հասել է 2 հազար 470-ի։
Այսօր առավոտյան Թուրքիայի մի շարք շրջաններում կրկին ցնցումներ են զգացվել, դրանց ուժգնությունը կազմել է մոտ 4 բալլ։