Մատչելիության հղումներ

Բայդեն. Հանրապետականներն ու դեմոկրատները պետք է համախմբվեն


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամենամյա ուղերձով է հանդես գալիս Կոնգրեսում, Վաշինգտոն, 7-ը փետրվարի, 2023թ.
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամենամյա ուղերձով է հանդես գալիս Կոնգրեսում, Վաշինգտոն, 7-ը փետրվարի, 2023թ.

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին ուղղված իր ամենամյա ուղերձում հանրապետականներին կոչ է արել աշխատել իր և դեմոկրատների հետ։

«Իմ հանրապետական ընկերներին. եթե մենք կարողացանք միասին աշխատել անցյալ Կոնգրեսում, ապա ոչ մի պատճառ չկա, որ չկարողանանք միասին աշխատել այս նոր Կոնգրեսում», - հայտարարել է Բայդենը։

Նրա խոսքով, հանրապետականներն ու դեմոկրատները պետք է համախմբվեն՝ «վերակառուցելու Ամերիկայի ողնաշարը՝ միջին խավը», և «միավորելու երկիրը»։

Բայդենի ներկայիս ուղերձը Կոնգրեսին առաջինն էր անցյալ տարվա նոյեմբերին անցկացված միջանկյալ ընտրություններից և հանրապետականների՝ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն ստանալուց հետո։

ԱՄՆ նախագահն իր ուղերձում դիմելով Ուկրաինայի դեսպանին՝ ասել է. - «Ամերիկան միասնական է ձեր երկրին աջակցելու հարցում, մենք ձեր կողքին կլինենք այնքան ժամանակ, որքան կպահանջվի»։

Բայդենի հավաստմամբ՝ ԱՄՆ-ն աշխատում է «ավելի մեծ ազատության, ավելի մեծ արժանապատվության և ավելի մեծ խաղաղության համար ոչ միայն Եվրոպայում, այլև ամենուր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG