Թուրք գեոֆիզիկոս, ինժեներ, պրոֆեսոր Ահմեթ Էրքանը Duvar պարբերականի թղթակցի հետ զրույցում ասել է, որ փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժը տևել է 42 վայրկան, և այդ ընթացքում երկրի ընդերքի լիցքաթափած հսկայական էներգիան հավասարազոր է եղել 130 ատոմային ռումբերի ընդհանուր հզորության:
Էրքանը նշել է, որ փետրվարի 6-ի ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել չորս սեյսմիկ բեկվածքների հատման շրջանում, ինչը բնորոշ է նման տարածքներին:
Պրոֆեսոր Էրքանի համոզմամբ, այս երկրաշարժին առաջիկա 2-3 տարում պարտադիր կհաջորդեն տարբեր աստիճանի ուժգնության հետցնցումներ:
Միաժամանակ նա կարծիք է հայտնել, թե Մարմարա ծովի շրջանում մոտ ապագայում նմանօրինակ հզորության երկրաշարժի հավանականությունը մեծ չէ: