«Ռոսատոմ» պետական ընկերության ներկայացուցիչն ասել է, որ Թուրքիայում կառուցվող Աքքույու ատոմակայանը երկրաշարժի հետևանքով չի տուժել, բայց ամեն դեպքում ստուգում կանցկացվի։
«Ամեն դեպքում մենք դիագնոստիկ լայնածավալ միջոցառումներ կանցկացնենք՝ համոզվելու, որ շինարարական-մոնտաժային աշխատանքները կարող են անվտանգ շարունակվել»,- ասել է «Ռոսատոմի» ներկայացուցիչ Անաստասիա Զոտևան։
Ռուսական պետական «Ռոսատոմ» ընկերությունը Թուրքիայի համար կառուցում է առաջին ատոմակայանը։ Այն կառուցվում է Մերսինի մերձակայքում՝ Թուրքիայի հարավ-արևելքում՝ Միջերկրականի ափին։ Երեկվա երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև Մերսինում, որը էպիկենտրոնի շրջանից գտնվում է մոտավորապես 260 կիլոմետր հեռավորության վրա։