Մատչելիության հղումներ

Թբիլիսիի դատարանը մերժեց Միխեիլ Սաակաշվիլիին ազատելու դիմումը


Դատավոր Գիորգի Արևաձեն, Թբիլիսի, 6 փետրվարի, 2023թ.
Դատավոր Գիորգի Արևաձեն, Թբիլիսի, 6 փետրվարի, 2023թ.

Թբիլիսիի քաղաքային դատարանը փետրվարի 6-ին մերժեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին առողջական վիճակի վատթարացման կապակցությամբ բանտից ազատ արձակելու դիմումը:

Դատավոր Գիորգի Արևաձեն ասաց, թե 15 լսումների ընթացքում 24 վկաներ են հարցաքննել, ելույթ են ունեցել պաշտպանները, «բայց նրանք այդպես էլ չեն ներկայացրել հայտը բավարարելու համար անհրաժեշտ փաստարկներ»:

Դատավոր Արևաձեն տեղեկացրեց, որ փաստաբանները կարող են 20 օրում բողոքարկել այդ վճիռը:

Փաստաբանները հայտարարեցին, որ Սաակաշվիլին դատավորի որոշումը տվյալ հանգամանքներում համարում է «մահվան դատավճիռ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG