Մատչելիության հղումներ

Թուրքիան և Սիրիան կընդունեն Ռուսաստանի օգնությունը


Երկրաշարժ Թուրքիայում և Սիրիայում, 6 փետրվարի, 2023թ.
Երկրաշարժ Թուրքիայում և Սիրիայում, 6 փետրվարի, 2023թ.

Ըստ Կրեմլի, Թուրքիան կընդունի ավերիչ երկրաշարժի կապակցությամբ Ռուսաստանի առաջարկած օգնությունը:

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աջակցության և ցավակցության համար շնորհակալություն է հայտնել նախագահ Վլադիմիր Պուտինին»,- ասվում է Կրեմլի հաղորդագրությունում:

Ռուսաստանը մտադիր է երկու ԻԼ-76 օդանավերով Թուրքիա ուղարկել մոտ 300 փրկարար, ինչպես նաև փլատակներում մարդկանց որոնելու և վնասված շենքերի ամրությունը ստուգելու հատուկ տեխնիկա: Վերջին տվյալներով` Թուրքիայում զոհերի թիվի գերազանցել է 1500-ը, վիրավորների թիվը գերազանցել է 9730-ը:

Ռուսաստանն օգնություն է առաջարկել նաև Սիրիային, և Դամասկոսն ընդունել է առաջարկը: Պուտինը զրուցել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: Սիրիայում զոհվել է առնվազն 538 մարդ, կան հազարավոր վիրավորներ:

XS
SM
MD
LG