Մատչելիության հղումներ

Կիևում հերքում են պաշտպանության նախարար Ռեզնիկովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը


Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսիյ Ռեզնիկով, արխիվ
Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսիյ Ռեզնիկով, արխիվ

Կիևում հերքում են պաշտպանության նախարար Ալեքսեյ (Օլեքսիյ) Ռեզնիկովի մոտալուտ հրաժարականի մասին տեղեկությունները։

«Կառավարության պաշտպանական բլոկում այս շաբաթ փոփոխություններ չեն լինի», - Telegram-ում այսօր գրել է իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան՝ հերքելով նախօրեին իր իսկ հնչեցրած հայտարարությունները։

Դրանց համաձայն՝ Ռեզնիկովին պաշտպանության նախարարի պաշտոնում պետք է փոխարիներ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլո Բուդանովը։ Այդ նույն տեղեկատվության համաձայն՝ Ռեզնիկովը պետք է զբաղեցներ ռազմական արդյունաբերության նախարարի պաշտոնը։

Օրերս մամուլում հրապարակվել են հոդվածներ ուկրաինական բանակի համար պարենն ուռճացված գներով ձեռք բերելու մասին: Դրանից հետո պաշտպանության փոխնախարար Վյաչեսլավ Շապովալովը և պետգնումների վարչության փոխտնօրեն Բոհդան Խմելնիցկին հրաժարականներ են ներկայացրել: Այժմ նրանք մեղադրվում են կոռուպցիայի և Ուկրաինայի զինված ուժերի գործունեությունը խոչընդոտելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG