Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը և Մոսկվան հերքում են գաղտնի գործարքով ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու փորձի մասին տեղեկությունը


ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահներ Ջո բայդենը և Վլադիմրի Պուտինը
ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահներ Ջո բայդենը և Վլադիմրի Պուտինը

Վաշինգտոնը և Մոսկվան կտրականապես հերքում են Neue Zürcher Zeitung շվեյցարական օրաթերթում վերջերս հրապարակված լուրն այն մասին, թե Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսն, իբրև թե, հունվարին գաղտնի այց է կատարել Մոսկվա և ռուսներին առաջարկել է ստանալ Ուկրաինայի տարածքի մեկ հինգերորդն ու այդպես ավարտել պատերազմը:

Neue Zürcher Zeitung-ը գրել է, թե Բըրնսը Սպիտակ տան կողմից է նման առաջարկ ներկայացրել ռուսական կողմին:

Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի խոսնակի տեղակալ Շոն Դևիթն ասել է, որ հրապարակումն իրականությանը չի համապատասխանում:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն, իր հերթին, «կեղծիք» է անվանել շվեյցարական թերթի հրապարակումը:

«Հունվարի՞ն: Ոչ, նման բան չի եղել, այդ ամբողջ հոդվածը սուտ է»,- ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը:

Տեղեկությունը հերքել և «բացարձակ կեղծիք» է անվանել նաև ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության մի անանուն բարձրաստիճան պաշտոնյա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG