Մատչելիության հղումներ

Լատվիայի վարչապետի պնդմամբ, Հայաստանն օգտագործվում է հակառուսական սանկցիաները շրջանցելու համար


Լատվիայի, Էստոնիայի և Լիտվայի վարչապետեր Կրիսյանիս Կարինսը, Կայա Կալլասը և Ինգրիդա Շիմոնիտեն, Տալլինն, 3 փետրվարի, 2023թ.
Լատվիայի, Էստոնիայի և Լիտվայի վարչապետեր Կրիսյանիս Կարինսը, Կայա Կալլասը և Ինգրիդա Շիմոնիտեն, Տալլինն, 3 փետրվարի, 2023թ.

Լատվիայի վարչապետ Կրիսյանիս Կարինսն այսօր Տալլիննում ասել է, որ առևտրականները Թուրքիան, Ղազախստանը և Հայաստանն օգտագործում են Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցները շրջանցելու համար: Այդ մասին նա ասել է իր էստոնացի և լիտվացի գործընկերների հետ քննարկումներ անցկացնելուց հետո:

Բալթյան երեք երկրները Ռուսաստանի նկատմամբ խիստ պատժամիջոցների ամենաեռանդուն ջատագովներն են:

«Շատ կարևոր է նկատել այդ սողանցքները, եթե վերլուծում ես վիճակագրությունը՝ տեսնում ես, որ Ղազախստանում, Հայաստանում և Թուրքիայում որոշ բնագավառներում առևտուրը շատ բարձր է աճում, համեմատելի չէ անցյալում գրանցված տվյալների հետ: Ակնհայտ է, որ առևտրականները սանկցիաներին չհետևող այդ երկրներում գտնում են օրինական գործարքներ անելու ուղիներ և հետագայում ապրանքը Ռուսաստան են ուղարկում»,- ասել է Կարինսը:

Լատվիայի վարչապետը կոնկրետ օրինակներ չի նշել: Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասն, իր հերթին, առաջարկել է Ռուսաստանի հետ առևտուրը ենթարկել ամբողջական արգելքի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG