Մատչելիության հղումներ

Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները, որպես հանձնաժողովի նախագահ, դադարեցվեցին


Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները, որպես խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, դադարեցվեցին։

Ըստ խորհրդարանի կայքէջի՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, հիմք ընդունելով Աղաջանյանի դիմումը, ստորագրել է նրա լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։

Աղաջանյանն այս պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել անցած տարեվերջին՝ մանրամասներ չհայտնելով։

Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2021-ի օգոստոսից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG