Մատչելիության հղումներ

Ադրբեջանից գազի արտահանումը 2023-ին կկազմի 24,5 մլրդ խմ. Ալիև


Ադրբեջանից գազի արտահանումը 2023 թվականին կկազմի 24,5 միլիարդ խորանարդ մետր, հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով՝ անցած տարի տեղի են ունեցել մի շարք կարևոր իրադարձություններ, որոնք ցույց են տալիս երկրների ընդհանուր նվիրվածությունը էներգետիկ անվտանգությանը։

Ալիևը նշել է, մասնավորապես, 2022-ին իր և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի կողմից Բաքվում ստորագրված փաստաթուղթը։ «Սա էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության փաստաթուղթ է, որը ստորագրվել է հուլիսին և որն իրականում հստակ ճանապարհային քարտեզ է մեր ապագա ծրագրերի համար», - ընդգծել է նա։

Իլհամ Ալիևը հավելել է, որ Ադրբեջանը նախատեսում է կրկնապատկել գազի արտահանումը Եվրոպա մինչև 2027 թվականը. - «Դա հնարավոր է, քանի որ մենք դրա համար ռեսուրսներ ունենք։ Մենք ունենք փոխադարձ քաղաքական կամք և փոխադարձ վստահության շատ բարձր մակարդակ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG