Մատչելիության հղումներ

Արդարադատության միջազգային դատարանը քննում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով Հայաստանի հայցը


Հաագայում գտնվող Արդարադատության միջազգային դատարանը այսօր սկսել է Հայաստանի կողմից՝ Ադրբեջանի դեմ ներկայացված հայցի քննությունը։ Դրանում հայկական կողմը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում իրականացվող գործողությունները որակել է «էթնիկ զտմանն ուղղված աղաղակող գործողություն»։

«Շրջափակման ամբողջական վերացումից և հանրային ծառայությունների մատուցման անխոչընդոտ վերսկսումից բացի, որևէ այլ քայլ չի կարող թեթևացնել այն զրկանքները, որոնք կրում են այս դաժան շրջափակման զոհերը», - Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է հայկական կողմի շահերը ներկայացնող փաստաբան Կոնստանտինոս Սալոնիդիսը։

Այսօրվա դատական լսումները Հայաստանի կողմից 2020 թվականին Ադրբեջանի դեմ ներկայացված հայցի բաղկացուցիչ մասն են։ Դրանով Հայաստանը Բաքվին մեղադրում էր ռասայական խտրականությունը բացառող մի շարք միջազգային փաստաթղթերն ու համաձայնագրերը խախտելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG