Իրանը հաստատել է Սպահանում գտնվող ռազմական գործարանին հունվարի լույս 29-ի գիշերը հասցված հարվածի մասին տեղեկությունները, կիրակի երեկոյան հաղորդել է իսլամական հանրապետության պետական հեռուստատեսությունը՝ պնդելով, որ երկրի ՀՕՊ ուժերին հաջողվել է խոցել գործարանը գրոհած քվադրոկոպտերները։
Ավելի վաղ Իրանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ գործարանը գրոհել են երեք անօդաչու սարքեր, «որոնցից երկուսը խոցվել են երրորդի հասցրած վնասն էլ աննշան է եղել»։
Անօդաչու սարքերի ծագման մասին առայժմ տեղեկություններ չկան։
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության խոսնակ Պատրիկ Ռայդերը հայտարարել է, որ ամերիկյան կողմը Սպահանում իրականացված հարձակման հետ որևէ կապ չունի։ Իսրայելը հարձակումների փաստն առայժմ չի մեկնաբանել։