Մատչելիության հղումներ

Ըստ ուկրաինական կողմի՝ ռուսական հրթիռը Խարկովի կենտրոնում բնակելի շենք է խոցել


Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ ռուսական հրթիռը՝ ենթադրաբար Ս-300, խոցել է Խարկովի կենտրոնում գտնվող բնակելի մի շենք, ինչի հետևանքով այն մասամբ ավերվել է։

Ըստ իշխանությունների՝ մեկ մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հաստատել է, որ հրթիռը հարվածել է քաղաքի Կիևսկի շրջանում գտնվող բնակելի շենքին։

«Շենքում հրդեհ է։ Լուրջ վնասներ»,- գիշերը գրել էր նա։

Reuters-ը կադրեր է հրապարակել Խարկովում ռուսական հրթիռի ընկնելու վայրից, որտեղ երևում է, որ տեղում աշխատում են փրկարարները։

XS
SM
MD
LG