Մատչելիության հղումներ

Անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից Արցախում դասերը կվերսկսվեն


Անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից կվերսկսվի Արցախի բոլոր հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի (առանց սննդի), 1-12-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մարզադպրոցներ ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։ Այս մասին հայտնում է Կրթության նախարարությունը։

Գազամատակարարման խափանման դեպքում կվերսկսվեն միայն 9-12-րդ դասարանների դասերը, համապատասխան պայմաններում՝ հատուկ գրաֆիկով, որի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ համապատասխան կառույցների կողմից տարվում են աշխատանքներ բնական գազով ջեռուցվող ուսումնական հաստատություններում ջեռուցման համակարգերը վերափոխելու ուղղությամբ։

Գազամատակարարումը պարբերաբար անջատվում և վերականգնվում է։

Այսօր առավոտյան՝ ժամը 10.00-ից վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը երեկ խափանվել էր ադրբեջանական կողմի միջամտությամբ, հաղորդել է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG