Չեխիայում ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը:
Ըստ նախնական տվյալների՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է գրեթե 70 տոկոս։
Չեխիայի նախագահի պաշտոնին հավակնում էին պաշտոնաթող գեներալ Պետր Պավելը և երկրի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշը։ Ձայների 90 տոկոսի հաշվարկի արդյունքներով` Պավելը հավաքում է ձայների 57 տոկոսը, Բաբիշը՝ մոտ 43 տոկոսը։
Չեխիայի վարչապետ Պյոտր Ֆիալան արդեն շնորհավորել է Պետր Պավելին հաղթանակի կապակցությամբ։