Բաքուն առաջարկում է ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմը մահմեդական և չմիավորված երկրների հաշվին:
Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Եգիպտոսի նախագահի հետ հանդիպմանը հաջորդած ելույթում՝ պնդելով, թե անհրաժեշտ է «բարեփոխել ՄԱԿ-ը»:
«Իմ ելույթներից մեկում ես ասել եմ, որ նման բարեփոխումների անհրաժեշտություն կա։ Կարծում եմ, որ Անվտանգության խորհրդի կազմը պետք է ընդլայնվի։ Մեկ մշտական տեղ պետք է վերապահվի Իսլամական համագործակցության կազմակերպության անդամներին, և մեկ այլ մշտական անդամի տեղ պետք է hատկացվի Չմիավորված երկրների շարժմանը», - ասել է Ալիևը՝ համոզմունք հայտնելով, որ նման քայլն «արդարացի կլինի»։
Ալիևի թվարկած երկու կազմակերպություններին էլ Ադրբեջանն անդամակցում է:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդգրկված են 5 մշտական և 10 ոչ-մշտական անդամ երկրներ: