Եգիպտոսի և Ադրբեջանի նախագահների միջև այսօր Բաքվում կայացած բանակցությունների ավարտին երկու երկրները մի շարք փաստաթղթեր են ստորագրել:
Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին պաշտոնական երկօրյա այցով Ադրբեջան է ժամանել նախօրեին։
Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների համաձայն՝ երկու երկրների միջև առևտրի, արդյունաբերության, ջրային ռեսուրսների կառավարման և մշակույթի ոլորտներում համագործակցության հուշագրեր են ստորագրվել։
Ադրբեջանից հետո Եգիպտոսի առաջնորդը մտադիր է այցելել Հայաստան։