Արցախի նախագահի համոզմամբ` առկա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է միասնություն, «արտաքին ու ներքին տարբեր ուժերի պառակտիչ սադրանքներին չտրվելու վճռականություն»։ Այս մասին Արայիկ Հարությունյանը հայտարարել է այսօր Ստեփանակերտում քաղաքացիների հետ հանդիպմանը, որին պաշտոնյաներից ներկա է եղել Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։
«Իր խոսքում Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ առկա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ներքին կուռ միասնություն, արտաքին ու ներքին տարբեր ուժերի պառակտիչ սադրանքներին չտրվելու վճռականություն, քանի որ հակառակ դեպքում կարող ենք կանգնել Արցախի պետականության վերջնական կորստի վտանգի առջև»,- փոխանցում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։
Թե ներքին ինչ ուժեր են պառակտիչ սադրանքների դիմում, հաղորդագրությունում նշված չէ: