Մատչելիության հղումներ

Պիստորիուս. «Հուսով ենք՝ առաջիկայում կմեկնարկի ուկրաինացի զինծառայողների ուսուցումը»


Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը բանակի վարժական կենտրոնում, Ալտենգրաբով, 26-ը հունվարի, 2023թ.
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը բանակի վարժական կենտրոնում, Ալտենգրաբով, 26-ը հունվարի, 2023թ.

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հույս է հայտնել, որ առաջիկա օրերին գերմանական ռազմական հրաձգարաններում կմեկնարկի ուկրաինացի զինծառայողների ուսուցումը:

Այդ մասին նախարարը հայտնել է Անտենգրաբովի հրաձգարանում: Նա ասել է, որ ուկրաինացիները նախ պետք է սովորեն մարտեր վարել Marder տեսակի զրահամեքենաներով, ապա՝ Leopard 2 տեսակի հրասայլերով:

Գերմանիան երեկ որոշել է Ուկրաինային տրամադրել Leopard 2 տեսակի 14 հրասայլ, դրանց փոխադրումը կիրագործվի մարտի վերջին կամ ապրիլի սկզբին: Գերմանիան նաև դաշնակիցներին է թույլատրել ուկաինացիներին տրամադրել այդ հրասայլերը:

Leopard 2-ը Բունդեսվերի՝ Գերմանիայի բանակի, հիմնական տանկն է: Այն ունեն նաև Ավստրիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Թուրքիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի, Դանիայի, Հունաստանի, Ֆինլանդիայի և Նիդերլանդների զինված ուժերը:

Leopard 2 տանկերը բանակներում են 1979 թվականից, դրանք մշտապես արդիականացվել են: Ընդհանուր հաշվով արտադրվել է այդ տեսակի ավելի քան 3 հազար 600 հրասայլ:

XS
SM
MD
LG