Մատչելիության հղումներ

Վուչիչը պնդում է՝ Արևմուտքը սպառնում է դադարեցնել ներդրումները, եթե չընդունի Կոսովոյի հետ հարաբերությունների կարգավորման պլանը


Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Եվրոպայի և ԱՄՆ-ի դիվանագետներն իրեն զգուշացրել են, որ եթե չընդունի Սերբիայի և Կոսովոյի միջև հարաբերությունների կարգավորման ֆրանս-գերմանական առաջարկը, ապա Եվրամիության անդամակցության հարցով բանակցությունները, ինչպես նաև արևմտյան ներդրումները երկրում կդադարեցվեն։ Նախագահ Վուչիչը այս մասին հայտարարել է Սերբիայում հավատարմագրված մի խումբ դեսպանների հետ հունվարի 20-ին տեղի ունեցած հանդիպումից հետո։

Կոսովոյի և Սերբիայի հարաբերությունների կարգավորման հարցով Եվրամիության առաջարկը կողմերին ներկայացվել է անցած տարի, միջնորդները հավաստիացնում են, որ «առաջարկը լավ հիմք է Բելգրադի և Պրիշտինայի միջև երկխոսության համար»:

Թե՛ Սերբիան, թե՛ մասամբ ճանաչված Կոսովոն ձգտում են Եվրամիության անդամակցությանը։

Կոսովոն Սերբիայից դե ֆակտո անջատվել է 1999-ին և միակողմանիորեն անկախություն հռչակել 2008-ին, Սերբիան, սակայն, շարունակում է պնդել, որ իր նախկին նահանգը երկրի անբաժանելի մասն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG