Մատչելիության հղումներ

Պապիկյանն ու Կլաարը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները


Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները:

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ Տոյվո Կլաարը իր մտահոգություններն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ ԵՄ արտգործնախարարների կոմիտեի նիստին որոշում կկայացվի ՀՀ տարածքում ԵՄ քաղաքացիական դիտորդական նոր առաքելություն իրականացնելու վերաբերյալ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Տոյվո Կլաարը Երևան է ժամանել այսօր՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու։

Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ արդեն 43 օր: Ադրբեջանական կողմը երեկվանից կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։ Ջեռուցման բացակայության պատճառով չեն գործում Արցախի բոլոր դպրոցները, շուրջ 20 հազար երեխա զրկված է կրթության իրավունքից: Արցախում կտրոններով են ապրանքներ տրամադրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG