Մատչելիության հղումներ

Բաքվում պնդում են, որ Հայաստանի տարածքից տեղահանված 100 հազար ադրբեջանցի են հաշվառել


Իլհամ Աիևը «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» շենքում, արխիվ
Իլհամ Աիևը «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» շենքում, արխիվ

Բաքվում այսօր հայտարարել են, որ վերջին ամիսներին հաջողվել է հաշվառել Հայաստանից (կամ ինչպես այստեղ են նշում «Արևմտյան Ադրբեջանից») տեղահանված 100 հազար ադրբեջանցիների, հայտարարել է Բաքվում գործող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության մամուլի քարտուղար Ուլվիյա Զուլֆիգարը։

«Ամեն օր 250-ից 300 մարդ է դիմում ներկայացնում։ Հաշվառվել է 1989-ից 1991 թվականներին տեղահանված 100 հազար մարդ։ Հաշվառվածների թվում անգամ տեղահանվածների ժառանգներ կան», - հայտարարել է Զուլֆիգարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG