Ռուսաստանում գործող «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը այսօր կարճ նամակով դիմել է ամերիկյան իշխանություններին՝ կոչ անելով բացատրել իր ղեկավարած կառույցը «միջազգային հանցավոր խմբավորում» ճանաչելու Վաշինգտոնի որոշումը։
Դիմելով Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիին՝ Պրիգոժինը գրել է. - «Հարգարժան պարոն Քիրբի, կարո՞ղ եք հստակեցնել, թե հատկապես ինչ հանցագործություններ են կատարվել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության կողմից»։
Ավելի վաղ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ «Վագները» հանցավոր խմբավորում է, որ ներքաշված է լայնածավալ ոճրագործություններում և մարդու իրավունքների խախտումներում»։