Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից ևս վեց հիվանդ է 󠆽տեղափոխվել Հայաստանի տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Մինչ այսօր Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 44 հիվանդ։
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է արդեն 41 օր։