Մատչելիության հղումներ

Գալիք երկուշաբթի օրը ԵՄ ԱԳ նախարարները կընդունեն Հայաստան նոր առաքելություն գործուղելու որոշում


ԵՄ արտգործնախարարների համաժողովը, արխիվ
ԵՄ արտգործնախարարների համաժողովը, արխիվ

Եվրոպական միության 27 անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները գալիք երկուշաբթի օրը՝ հունվարի 23-ին, կընդունեն Հայաստան նոր առաքելություն գործուղելու որոշում:

«Այն պետք է նպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- հայտնել է Եվրամիության բարձրաստիճան անանուն դիվանագետը:

Նրա փոխանցմամբ, Եվրոպական միությունը մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ ծավալվող իրադարձություններին և միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու համար:

Էկոակտիվիստներ ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից փակել են Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը, պնդելով, թե, իբր, բողոքի ակցիայի նպատակն է «կանխել Լեռնային Ղարաբաղի տարածքում հանքերի ապօրինի շահագործումը և դրանից բխող բնապահպանական վտանգները»:

Հունվարի 20-ին լրացել է Լաչինի ճանապարհի արգելափակման 40-րդ օրը: Այս ընթացքում Արցախում ի հայտ է եկել պարենի, դեղորայքի և կենսական նշանակության այլ պարագաների սուր պակաս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG