Մատչելիության հղումներ

Politico. «Պատերազմին մասնակցելու համար «Վագները» գումարը հայթայթում է աֆրիկյան ոսկու արդյունահանման միջոցով»


Կենտրոնաֆրիկյան հանրապետությունում ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար Վիկտոր Տոկմակովը և Կենտրոնաֆրիկյան հանրապետության նախագահի անվտանգության հարցերով հատուկ խորհրդական Վալերի Զախարովը, արխիվ, Բանգի:
Կենտրոնաֆրիկյան հանրապետությունում ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար Վիկտոր Տոկմակովը և Կենտրոնաֆրիկյան հանրապետության նախագահի անվտանգության հարցերով հատուկ խորհրդական Վալերի Զախարովը, արխիվ, Բանգի:

Նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորը համարվող մեծահարուստ գործարար Եվգենի Պրիգոժինի ստեղծած «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպությունն Ուկրաինայի պատերազմին մասնակցելու համար գումարը ստանում է Կենտրոնաֆրիկյան հանրապետությունում արդյունահանած ոսկու և օգտակար այլ հանածոների վաճառքի միջոցով: Այդ մասին հայտնել է Politico պարբերականը:

Լրագրողները վկայակոչում են արևմտյան պաշտոնյաներից դիվանագիտական խողովակով ստացված հեռագիրը, որը կազմվել է Միացյալ Նահանգներում:

Ըստ այդ փաստաթղթի, «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպությունն էապես ընդարձակել է ներկայությունը Կենտրոնաֆրիկյան հանրապետությունում և այնտեղ հսկողության տակ է վերցրել օգտակար հանածոների արդյունահանումը:

2022 թվականին Կենտրոնաֆրիկյան հանրապետությունում «Վագների» եկամուտը գերազանցել է մեկ միլիարդ ԱՄՆ դոլարը:

Հեռագիրը Politico-ին տրամադրած պաշտոնյայի համոզմամբ, այդ գումարն, ամենայն հավանականությամբ, կծախսվի զենք գնելու և նոր վարձկաններ հավաքագրելու համար:

Միացյալ Նահանգները բազմիցս է նախազգուշացրել, որ հետզհետե ավելի ակտիվ գործող «Վագները» Կենտրոնաֆրիկյան հանրապետությունում վաստակած ֆինանսական միջոցներով աջակցում է պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանի կառավարությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG