Նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով դիմել է Ռամշտայնում Ուկրաինային զենք տրամադրելու հարցով գումարված համաժողովի մասնակիցներին:
«Պատրաստ եմ հարյուր անգամ շնորհակալություն հայտնել ձեզ, բայց հարյուր «շնորհակալությունը» հարյուր հրասայլ չէ, մենք ռուսական ագրեսիայի դեմ պետք է կռվենք ոչ թե խոսքով, այլ զենքով»,- ասել է Զելենսկին, նշելով, որ մեծ ակնկալիքներ ունի ունի այդ ժողովից:
Նրա խոսքով, սպառազենի ցանկացած միավոր օգնում է փրկել Ուկրաինայի ժողովրդին ահաբեկչությունից:
«Ռուսների հիմնական զենքը հիմա ժամանակն է: Մենք պետք է այնպես գործենք, ինչպես հայրը կամ մայրը զավակին փրկելիս, ինչպես որդին կամ դուստրը ծնողին փրկելիս: Այս պատերազմում կորոշվի, թե ինչ աշխարհում ենք ապրելու»,- ասել է Զելենսկին:
Նրա խոսքով, մարդիկ ուզում են ապրել, սիրել, երազել և հույսեր փայփայել: Այս պատերազմում վճռվում է ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի ճակատագիրը:
«Մարդիկ ուզում են հավատալ, որ չարիքը և ատելությունը կպարտվեն: Կրեմլը պետք է պարտվի»,- ասել է Զելենսկին: