Մատչելիության հղումներ

Կիև է ժամանել Շարլ Միշելը՝ քննարկելու Եվրոպական դաշինքի հետագա օգնությունը Ուկրաինային


Կիև է ժամանել Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելը՝ քննարկելու Երոպական դաշինքի հետագա օգնությունը Ուկրաինային։

«Վերադարձել եմ Կիև քննարկելու բազմակողմ համագործակցությունը։ Թող 2023 թվականը դառնա հաղթանակի և խաղաղության տարի», - Թվիթերում գրել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան։

Նախօրեին Միշելը հայտարարել է, որ անձամբ կողմ է, որպեսզի Արևմուտքը Կիևին տանկեր հատկացնի։ Եվրամիությունը անցած շաբաթներին Կիևին 18 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն տրամադրելու մասին որոշում է ընդունել, բացի այդ քննարկում է գերմանական Leopard տանկերը Ուկրաինային փոխանցված սպառազինությունների ցանկում ներառելու հարցը։

The Wall Street Journal-ը վկայակոչելով Գերմանիայի կառավարությունում իր աղբյուրները՝ այսօր գրել է, որ Բեռլինը թույլ չի տա իր դաշնակիցներին գերմանական արտադրության տանկեր ուղարկել Ուկրաինա քանի դեռ ԱՄՆ-ը չի հաստատել սեփական մարտական տանկերը Կիևին մատակարարելու որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG