Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պետք է հասկանա, որ կողք կողքի ապրելու միակ ձևը հարևաններ լինելն է. Ռուբեն Վարդանյան


Ադրբեջանը պետք է հասկանա, որ կողք կողքի ապրելու միակ ձևը հարևաններ լինելն է և ոչ թե Ադրբեջանի մաս կազմելը, այս մասին հայտարարել է Ռուբեն Վարդանյանը France 24 հեռուստաընկերության հետ զրույցում, փոխանցում է Արցախի կառավարության մամլո ծառայությունը։

Ծավալուն հարցազրույցում Արցախի պետնախարարը Եվրոպական երկրներին է քննադատել «Ադրբեջանի հետ առևտրային գործունեության» համար, շեշտելով, որ այդպիսով Եվրոպան «ընդունում է ավտորիտար ռեժիմը, որը փորձում է քանդել Արցախի պես ժողովրդավարական երկիրը»։

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարող է անել և ինչպես կարող է օգնել Եվրամիությունը՝ Վարդանյանը նշել է, որ Եվրոպան կարող է Ալիևի ռեժիմի վրա ճնշում գործադրել, օդային միջանցք ստեղծել դեպի Արցախ, նաև ճանաչել Արցախը, որը Վարդանյանի համոզմամբ՝ «այս պատմությունն ավարտելու լավագույն ձևն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG