Այսօր, ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն:
Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն:
Բաքուն հերքում է մեղադրանքները։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է՝ «մեր բանակի կողմից գնդակոծության հետևանքով հայ զինծառայողի վիրավորվելու մասին տեղեկությունը սուտ է»։
«Կտրականապես հերքում ենք տարածված տեղեկատվությունը»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունում: