Եվրախորհրդարանում հունվարի 18-ին ուշ երեկոյան տեղի ունեցան լսումներ Լաչինի միջանցքի հարցով բանաձև ընդունելու շուրջ:
Ելույթ ունեցած տասնյակ օրենսդիրներ խստորեն դատապարտեցին Արցախը Հայաստանի հետ «էկոլոգիական» շինծու պատրվակով արգելափակելու փաստը:
Պատգամավորներն Ադրբեջանի ղեկավարներին ու ռուս խաղաղապահներին կոչ արեցին անհապաղ բացել միջանցքը, վերականգնել գազի մատակարարումը և կանխել Արցախում մարդասիրական աղետի խորացումը:
Եզրափակիչ խոսքով հանդես եկավ Եվրամիության տրանսպորտի հանձնակատար Ադինա Վալեան:
Պատգամավորների գերիշխող մեծամասնությունը բանաձևի ընդունման կողմնակիցներ են: Բանաձևի քվեարկությունը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ հունվարի 19-ին: