Ադրբեջանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն պատասխանել է Լաչինի միջանցքը բացելու Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի կոչին։
«Պարոն նախարար, Լաչինի միջանցքը բաց է, ազատ տեղաշարժը ապահովված է։ Միայն դեկտեմբերի 12-ից հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհի երկու ուղղություններով Կարմիր խաչի, ռուսական խաղաղապահ զորակազմի և տեղացի հայ բնակիչների 644 միավոր տեխնիկա է անցել։ «Բլոկադայի» մասին պնդումները որևէ հիմք չունեն»,- Թվիթերում գրել է Հաջիզադեն։
Այս ընթացքում Լաչինի միջանցքով, սակայն, միայն ռուս խաղաղապահների և երբեմն էլ Կարմիր խաչի մեքենաներն են անցնում: