Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարն անդրադարձել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակին


Վիեննայում Հայաստանի արգործնախարար Արարատ Միրզոյանը ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդիի հետ հանդիպմանն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով, որ «Ադրբեջանի նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել արցախահայությանը»:

ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության գործուն քայլերի անհրաժեշտությունը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ և անարգել կապի վերականգնման համար: Կարևորվել է միջազգային համապատասխան կառույցների հումանիտար հասանելիության ապահովումը Լեռնային Ղարաբաղ։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

«Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի շարունակական սադրանքները, ձեռք բերված պայմանավորվածությունները չհարգելը, ռազմատենչ հռետորաբանությունը մեծապես խոչընդոտում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերին: Հայկական կողմը նաև նշել է, որ ԵԱՀԿ֊ն՝ իր կառույցների միջոցով պետք է դեր խաղա խաղաղության հասնելու և այն պահպանելու կարևոր գործում», - նշված է ԱԳՆ հաղորդագրությունում։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստան֊Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև ԵԱՀԿ շրջանակներում ՀՀ հետ համագործակցության ծրագրերին:

Արարատ Միրզոյանը Վիեննա էր մեկնել՝ Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին մասնակցելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG