Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեքշաբթի ընդունել է Անկարայում գտնվող Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանին։ «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնակայանում տեղի ունեցած դռնփակ հանդիպման մասին թուրքական կողմը մանրամասներ չի հայտնում։
Այցի շրջանակներում Ամիր- Աբդոլլահիանը բանակցություններ կվարի նաև թուրք պաշտոնակից Մևլյութ Չավուշօղլուի հետ։
IRNA իրանական պետական լրատվական գործակալության տվյալներով՝ թուրք-իրանական բանակցությունների օրակարգում են նաև Հարավային Կովկասի զարգացումների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր։