Մատչելիության հղումներ

Ուկրաինայում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը գերազանցում է յոթ հազարը. ՄԱԿ


Ռուսական բանակի կողմից հրթիռակոծման հետևանքները, Դնեպր, 14 հունվարի, 2022թ.
Ռուսական բանակի կողմից հրթիռակոծման հետևանքները, Դնեպր, 14 հունվարի, 2022թ.

Ուկրաինայում պատերազմի ժամանակ զոհված խաղաղ բնակիչների թիվը, ըստ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գնահատականների, գերազանցել է յոթ հազարը։ Միաժամանակ ՄԱԿ-ն ընդգծում է, որ իրական զոհերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի նոր զեկույցում նշվում է, որ անցյալ տարվա փետրվարի 24-ից մինչև այս տարվա հունվարի 15-ը Ուկրաինայում մահացել է 7031 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 433 երեխա։ Վիրավորվել է 11 հազար 327 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 827 երեխա։

ՄԱԿ-ը կրկին, ինչպես յուրաքանչյուր զեկույցում, հիշեցնում է, որ իր հաշվարկներում ներառում է փաստագրված և հաստատված դեպքեր, սակայն իրականում կարող են լինել շատ ավելի խաղաղ բնակիչների մահեր առաջին հերթին այն վայրերի հաշվին, որտեղ ինտենսիվ մարտեր ու հրետակոծություններ են տեղի ունեցել, և որտեղից դեռևս հնարավոր չէ բավարար հավաստի տեղեկատվություն ստանալ։ Դրանք են, մասնավորապես, Մարիուպոլը, Պոպասնայան, Սևերոդոնեցկը, Լիսիչանսկը և Իզյումը։

Քաղաքացիական բնակչության զոհերի ճնշող մեծամասնությունը գրանցվել է ուկրաինական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում՝ 495 զոհ, և 1673 վիրավոր՝ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG