Մատչելիության հղումներ

Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա. Արայիկ Հարությունյան


Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա, այսօր ԱԺ պատգամավորների հետ հանդիպմանը վստահեցրել է նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Չի կարելի նման բան թույլ տալ, քանի որ կա հստակ գիտակցում, որ մեր հիմնական օրակարգը ծագած հրատապ խնդիրները հաղթահարելն է ու Արցախն այս իրավիճակից դուրս բերելը», - ասել է նա՝ անդրադառնալով Արցախի ներքաղաքական կյանքի վերաբերյալ քննարկումներին:

Այդ համատեքստում նա շեշտադրել է, որ միայն շրջափակման հարուցած ճգնաժամի հաղթահարումից հետո հնարավոր կլինի անդրադառնալ ներքաղաքական հիմնախնդիրների համակարգային լուծման հարցերին:

Արայիկ Հարությունյանը կարևորել է ներքին միասնականության պահպանումը:

Շաբաթ օրը Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը նախ չէր բացառել արտահերթ նախագահական ընտրությունները։ Ապա սկսեցին լուրեր շրջանառվել պետնախարար Ռուբեն Վարդանյանի հնարավոր հրաժարականի վերաբերյալ, սակայն նա դա հերքեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG