Եվրոպական խորհրդարանում հունվարի 18-ի նիստի օրակարգում ներառվել է հրատապ բանավեճ-քննարկում «Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետևանքները» անվամբ:
Նախատեսվում են Եվրոպական խորհրդարանի անդամների ելույթներն այդ թեմայով:
Արդեն մեկ ամսից ավելի՝ 34 օր Արցախը շրջափակման մեջ է, փակ է Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը:
Մինչ Բաքուն չի ընդունում սա, Արցախում հումանիտար իրավիճակն ավելի է վատթարանում: