Մատչելիության հղումներ

Ուկրաինայի Գերագույն ռադան Մեդվեդչուկին ու ևս չորս պատգամավորների զրկել է մանդատներից


Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն ռադան, Վիկտոր Մեդվեդչուկին և ռուսամետ հայացքներով հայտնի ևս չորս պատգամավորների այսօր զրկել է մանդատներից։ Այս մասին տեղեկացրել է ուկրաինական խորհրդարանի պատգամավորներից մեկը։

Ռուսամետ հայացքներով և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սերտ կապերով հայտնի Վիկտոր Մեդվեդչուկը ղեկավարում էր Ռադայում ներկայացված խոշորագույն ընդդիմադիր ուժը՝ «Ընդդիմադիր պլատֆորմ-հանուն կյանքի» դաշինքը, որի գործունեությունը կասեցվել էր 2022-ի ամռանը։

Ինքը՝ Մեդվեդչուկը ձերբակալվել էր պետական դավաճանության մեղադրանքով և մի քանի ամիս ուկրաինական բանտում անցկացնելուց հետո՝ 2022-ի սեպտեմբերին, փոխանակվել էր Մարիուպոլում գերեվարված «Ազով» գնդի մարտիկների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG