Մատչելիության հղումներ

Իշխող ուժը որոշում ունի չդիմել ՍԴ՝ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում ունի չդիմել Սահմանադրական դատարան, ԱԺ խորհրդի նիստից հետո հայտնեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Խորհրդի նիստին ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին, ինչը նշանակում է, որ հաջորդ շաբաթ ևս նիստ է կայանալու, սակայն ամեն դեպքում Կոնջորյանը նշեց, որ որոշել են չդիմել ՍԴ:

Խորհրդի օրակարգում ներառված էր 22 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը:

Այդ պատգամավորներն են՝ Իշխան Սաղաթելյանը, Աննա Գրիգորյանը, Արմեն Ռուստամյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Արգիշտի Գևորգյանը, Քրիստինե Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Անդրանիկ Թևանյանը, Աշոտ Սիմոնյանը, Արմեն Չարչյանը, Ասպրամ Կրպեյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Թադևոս Ավետիսյանը, Արթուր Սարգսյանը, Արթուր Խաչատրյանը, Արեգնազ Մանուկյանը, Գեղամ Նազարյանը և Զեմֆիրա Միրզոյանը: Նրանք բոլորը «Հայաստան» խմբակցության պատգամավորներ են:

Ընդդիմադիրները՝ «Հայաստան» խմբակցությունը ողջ կազմով, «Պատիվ ունեմ»-ի մեծամասնությունը անցած ամռանը հայտնվել էին մանդատները կորցնելու վտանգի առջև՝ անհարգելի բացակայությունների թույլատրելի շեմը հատելու պատճառով։ Այն ժամանակ իշխանությունը սպառնաց, բայց չսկսեց ընդդիմադիրներին մանդատներից զրկելու գործընթաց, չբացառելով, որ դա կանի աշնանային նստաշրջանին։

XS
SM
MD
LG