Մատչելիության հղումներ

«Ռուսական ուժերը վերահսկում են Սոլեդարի տարածքի մեծ մասը, եթե ոչ ամբողջը». ISW


Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) ռազմաճակատում իրավիճակի վերաբերյալ իր հերթական զեկույցում առաջին անգամ նշում է, որ «ռուսական ուժերը վերահսկում են Սոլեդարի տարածքի մեծ մասը, եթե ոչ ամբողջը, և նրանց, ըստ երևույթին, հաջողվել է ուկրաինական զորքերը դուրս մղել բնակավայրի արևմտյան ծայրամասերից»։

Միևնույն ժամանակ, ինստիտուտի փորձագետները կարծում են, որ «հունվարի 11-ին Սոլեդարի հավանական գրավումը իրավիճակի օպերատիվ կարևոր զարգացում չէ, և այն չի հանգեցնի Բախմուտի շրջապատմանը»:

Ռուսական կողմը հայտարարել էր, որ գրավել է Սոլեդարը, սակայն հինգշաբթի օրը Կիևում և Պենտագոնում դա չէին հաստատել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG